Միջազգային

Իսրայելի նախագահը Նեթանյահուին հանձնարարել է կառավարություն ձևավորել

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին է փոխանցել նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիա ստեղծելու մանդատ։

Նեթանյահուն կիրակի օրը ժամանել է նախագահի պաշտոնական նստավայր, որտեղ տեղի է ունեցել հանձնման պաշտոնական արարողությունը։

Օրենքի համաձայն՝ Նեթանյահուին 28 օր է տրվում կառավարություն ձևավորելու համար՝ այդ ժամկետը 14 օրով երկարացնելու հնարավորությամբ։