Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.33

EUR412.39

RUB4.86

Երևան 9 ℃

Рус Eng

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Իրանի դեմ

Միջազգային

14 Նոյեմբերի 2022, 17:20

Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ ակտիվիստ Մահսա Ամինիի մահից հետո երկրում ընթացող բողոքի ցույցերին ուժային հակազդեցության պատճառով։

ԻԻՀ դեմ նոր պատժամիջոցները այսօր Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգի հիմնական թեման է։

Բրյուսելը դեռ տեղեկատվություն չի հրապարակել այն մասին, թե ում վրա կարող են ազդել սահմանափակումները։ Սակայն նշվում է, որ պատժամիջոցների ցանկում կարող է ընդգրկվել մինչև 30 անձ և հաստատություն։

Հոկտեմբերի 17-ին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 քաղաքացու և 4 կազմակերպության նկատմամբ՝ կապված Մահսա Ամինիի մահից հետո թափ առած բողոքի ցույցերի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում