Միջազգային

«Անկարայի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից». Էրդողան

«Անկարայի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից». Էրդողան

«Թուրքիան Հայաստանից ակնկալում է տարածաշրջանում պոզիտիվ քայլեր։ Ներկա պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից Անկարայի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողների հետ զրույցում։ 

«Չեմ կարող ասել, որ այս փուլն արդեն անցել է։ Սփյուռքում աշխատում են նրանց դեմ, սա բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Հայաստանի ղեկավարությունն է, որ կուղղի գործընթացը դեպի դրական ուղղություն։ Մենք փորձում ենք ընկերանալ, ոչ թե թշնամիներ ձեռք բերել», - հավելել է Էրդողանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական