«2023 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը ռեկորդային կլինեն։ Կարող եք հարցնել՝ ինչու, պատերազմն ավարտվեց, երկու տարի է անցել։ Պատասխանը շատ պարզ է. Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, հայտնվում են ուժեր ու շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի ելքի հետ», - այդ մասին Շուշիում զինծառայողների առջև ելույթ ունենալով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։
Այսօր այս ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- հավելել է Ալիևը։