Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵՄ միջնորդությամբ կայացած Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպմանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Լավ նորություն է տեսնելու, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, ինչը անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ ջանքերը՝ ներառյալ այս բանակցությունների հյուրընկալումը և վերջերս ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկը»։
Good news to see our partners discussing border delimitation, a must to increase security on the ground. #NATO supports the normalisation of relations between 🇦🇲 & 🇦🇿, and welcomes #EU efforts towards that end, including hosting this talks and launching recently the @EMCAP https://t.co/dzOCghxZWj
— Javier Colomina (@JavierColominaP) November 3, 2022