«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը». այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին վերաբերող հարցին։
«Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերը քննարկվել են Սոչիի համաժողովում, և համաձայնեցվել է, որ համապատասխան աշխատանքը կշարունակվի եռակողմ աշխատանքային հանձնաժողովի շրջանակներում»,- հավելել է Զախարովան։