«Կողմերը կարողացել են քննարկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հեռանկարային արձագանքը»,-լրագրողներին հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո։
«Առաջիկա մի քանի շաբաթների համար որոշակի պատկերացում կա, թե ինչպես կդիտարկվի այս հարցը։ Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Կողմերը համաձայնել են, որ հարցը հետագայում կքննարկվի նոյեմբերի վերջին նախատեսված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում»,- հավելել է Ամբրազևիչը։