Միջազգային

Հայտնի է ՀԱՊԿ արտահերթ նիստի օրը. կդիտարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները

Հայտնի է ՀԱՊԿ արտահերթ նիստի օրը. կդիտարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։ Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:

Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։ 

Նշենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռիա նովոստի» գործակալությանը փոխանցել է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել ՀԱՊԿ առաջնորդների ուրբաթ օրը տեղի ունենալիք հանդիպմանը։ 

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում նախատեսվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ գումարել։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական