Չինաստանի նախկին առաջնորդ Հու Ձին Տաոյին անսպասելիորեն դուրս են հրավիրել Պեկինի «Ժողովրդի մեծ դահլիճից»:
Այսօր Չինաստանի նախկին նախագահ Հու Ձին Տաոն Կոմունիստական կուսակցության համագումարի փակման արարողության ժամանակ ուժայինների կողմից հեռացվել է դահլիճից: Պատճառն առայժմ մնում է անհասկանալի և որևէ պաշտոնական մեկնաբանության դեռ չի արժանացել։ Ի դեպ, նման միջադեպերի մասին տեղեկությունները Չինաստանի կողմից հազվադեպ են բացահայտվում։
Ենթադրյալ ձերբակալության պահին նախկին առաջնորդը թվացել է շփոթված, ոտքի վրա կարճ զրույց է ունեցել ներկայիս նախագահ Սի Ծինպինի ու վարչապետի հետ, ինչը սակայան լսելի չէ:
Սի Ծինպինի կողքին է եղել նաև Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը, ով նույնպես չի արձագանքել կատարվածին։
Ըստ Reuters-ի՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը փոփոխել է իր սահմանադրությունը՝ Սի Ծինպինին դարձնելով կուսակցության «առանցքը»: Այժմ ակնկալվում է, որ Սի Ծինպինը կղեկավարի Չինաստանը բացարձակ միանձնյա։