Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու որոշմանը։
«Առանց Ադրբեջանի համաձայնության նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սկզբունքներին։ Պետք չէ նման ինքնաբուխ որոշումներ կայացնել»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ դա դիտարկում է որպես մասնավոր որոշում. «Դա ԵԱՀԿ առաքելությունը չէ, քանի որ ԵԱՀԿ-ում որոշումների կայացման ուղիներն ու մեխանիզմները հայտնի են։ Նման որոշումների դեպքում այդ հարցը չի կարող լուծվել։ Այսինքն, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, այստեղ պետք է լինեն անկեղծ քայլեր, ինչպես նաև աջակցություն միջազգային կազմակերպությունների կողմից»։