Քիչ առաջ հրաժարական է ներկայացրել Միացյալ Թագավորության վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը։ Նա իր որոշումը պատճառաբանել է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակով։
Նրա կառավարությունը վերջին շաբաթներին խիստ քննադատության է ենթարկվել տնտեսական և ֆինանսական բարեփոխումների անհաջող ծրագիր ներկայացնելու և դրանից որոշ ժամանակ անց հրաժարվելու կապակցությամբ:
Այդ նախաձեռնության հետևանքով Բրիտանիայի տնտեսական շուկայում անկայունություն է սկսվել:
Լիզ Թրասը հրաժարական է ներկայացրել պաշտոնավարման 45-րդ օրը։ Հիշեցնենք՝ նա ՄԹ վարչապետ էր ընտրվել սեպտեմբերի 5-ին։
Թրասը նշել է, որ կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, քանի դեռ չի ընտրվել կառավարության նոր ղեկավար։
Լիզ Թրասը ՄԹ պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած վարչապետն է. նա գերազանցել է Ջորջ Քեննինգի «ռեկորդը», որ մահացավ 1827 թվականին՝ կառավարման 119-րդ օրը։