Միջազգային

Վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն է. ԱՄՆ

Վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն է. ԱՄՆ

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում կնպաստի հայ-ադրբեջանական հակամարտության երկարատև կարգավորմանը։ 

«Դա մեր հույսն է: Հենց դա են պետքարտուղարը, դեսպան Ռիքերը և մյուսները շարունակում պնդել՝ հարցը քննարկելիս: Ես չեմ ցանկանում գործընթացից առաջ անցնել, սակայն, իհարկե, մեր վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է և հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Պատելը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական