Եթե որևէ երկիր ցանկանում է համագործակցել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցում և օգնել մեզ հասնել հարաբերությունների կարգավորմանը, մենք, իհարկե, կողջունենք դա: Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է վտանգել Արևմուտքի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ընթացող գործընթացը։
«Սակայն, մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից որևէ ջանք»- ասել է Վեդանտ Փաթելը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը չի հաղորդել թարմացված տեղեկություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջան հնարավոր այցի մասին։