Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը մեղադրել է Ռուսաստանին՝ որպես Կովկասում և դրանից դուրս ապակայունացման ջանքերի մի մաս։
«Երկու նախկին խորհրդային երկրների միջև սեպտեմբերի վերջին 2020 թվականից ի վեր ամենասարսափելի մարտերը բռնկվեցին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։ Մարտերը կապված են տասնամյակներ շարունակվող ռազմական գործողությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց մինչև 2020 թվականը հիմնականում վերահսկվում է էթնիկ հայ բնակչության մեծամասնության կողմից: Մոսկվան, որը պաշտպանական պայմանագիր ունի Հայաստանի հետ և այնտեղ տեղակայված ռազմաբազա, 2020թ. հրադադարից հետո հազարավոր խաղաղապահներ է տեղակայել տարածաշրջանում։
Դա վերահաստատեց նրա դերը որպես «ոստիկան» և գլխավոր ուժային միջնորդ՝ նախկին Խորհրդային Միության անկայուն հատվածում, որտեղ Թուրքիան նույնպես աճող ազդեցություն ունի՝ Ադրբեջանի հետ իր սերտ դաշինքի շնորհիվ»,-ասել է Էմանուել Մակրոնը՝ France 2 հեռուստատեսության հետ զրույցում։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է առաջացրել հօգուտ Ադրբեջանի:
«5000 ռուս զինվորներ են տեղակայվել, որպեսզի երաշխավորեն սահմանները, բայց ռուսական կողմը օգտագործում է դարերով ձգվող հակամարտությունը և Թուրքիայի աջակցությամբ խաղում ադրբեջանական խաղը։ Դրանով թուլացնում է Հայաստանը, որի հետ մտերիմ էր ժամանակին։
Դուք տեսնո՞ւմ եք ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի փորձն է՝ անկայունություն ստեղծելու։ Ռուսաստանը ցանկանում է քաոս ստեղծել Կովկասում` անկայունության մեջ գցելով բոլորիս»,- ընդգծել է Մակրոնը։