Միջազգային

Նոր մանրամասներ Ղրիմի կամրջի պայթեցման շուրջ. կասկածյալներից մեկը ՀՀ քաղաքացի է

Ձերբակալվածների թվում են Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։ Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ կամրջի պայթեցման կազմակերպիչը Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն է:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է Կերչի նեղուցով Ղրիմի կամրջի ռեզոնանսային պայթեցման գործով հինգ կասկածյալների ձերբակալման մասին: «Այս պահին քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը»,- հոկտեմբերի 12-ին հայտնել է հատուկ ծառայությունը: Պայթյունի կազմակերպիչներն են Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը և նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը:

Ըստ հետաքննության՝ բեռները Բուլղարիայից Փոթի (Վրաստան) նավահանգիստ փոխադրելու կազմակերպմանը, իսկ հետո Հայաստան տեղափոխելուն մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, 1975 թ. ծնված Դենիս Կովաչը, 1979 թ. ծնված Ռոման Սոլոմկոն, Վրաստանի՝ 1971 թ. ծնված քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, Լևանը և Հայաստանի 37-ամյա քաղաքացի Արթուր Տերչանյանը։ 

«2022թ.սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանի «Տրանսալիանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով և կատարվել փաստաթղթերի փոխարինում, որից հետո ուղարկողը եղել է «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, ք. Ալավերդի), դեպի ստացողը՝ «ԼԻԴԵՐ» ՍՊԸ (ք. Մոսկվա)»,- հայտնել են հատուկ ծառայությունում:

Հետագայում, Վրաստանում գրանցված DAF բեռնատար ավտոմեքենայով հոկտեմբերի 4-ին բեռը հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսի անցակետում և հոկտեմբերի 6-ին տեղափոխվել և բեռնաթափվել Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մեծածախ բազայում: