Միջազգային

Ղրիմի կամրջի վրա բեռնատար գնացքի բաքի պայթյունի պահը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հզոր պայթյուն է տեղի ունեցել Ղրիմի կամրջի վրա։ Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի՝ բեռնատար գնացքը պայթեցվել է:
Մասամբ փլուզվել է կամրջի երթևեկելի հատվածը, նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան:

Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի խոսքով՝ կամրջի վնասը լուրջ չէ և արագ կվերականգնվի: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է պայթյունի պահը: