Միջազգային

Ղազախստանում թղթադրամների վրայից հեռացրել են Նազարբաևի նկարները

Ղազախստանի Կենտրոնական բանկը ուրբաթ օրը ներկայացրել է թղթադրամի նոր դիզայնը, որը նույնական է հին թղթադրամի դիզայնին՝ մի բացառությամբ. նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դիմանկարը փոխարինվել է արծվի ուրվանկարով։

Սա վերջին քայլն է՝ վերացնելու երկրի նախկին առաջնորդի անձի պաշտամունքը, որի դարաշրջանն ավարտվեց այս տարի բռնկված զանգվածային անկարգություններով:

Ղազախստանը երեք տասնամյակ կառավարող Նազարբաևը հրաժարական տվեց 2019 թվականին և աջակցեց կադրային դիվանագետ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ որպես իրավահաջորդ, պահպանելով անվտանգության խորհրդի ղեկավարի լիազորությունները: