Միջազգային

Չինաստանի արդարադատության նախկին նախարարը դատապարտվել է մահապատժի

Չինաստանի դատարանը կոռուպցիայի համար մահապատժի է դատապարտել Չինաստանի արդարադատության նախկին նախարար Ֆու Չժենհուային։ Այդ մասին հայտնել է «CNA» լրատվական գործակալությունը:

Ըստ չինական օրենքների՝ դատապարտյալը զրկվել է քաղաքական իրավունքներից, նրա ունեցվածքը բռնագրավվելու է հօգուտ պետության, ինչպես նաև դատարանի որոշման մեջ կա վերապահում. երկու տարի անց քաղաքական գործիչը կարող է ցմահ ազատազրկում ստանալ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի: