Միջազգային

«Մենք ցանկանում ենք ավելացնել ԱՄՆ-ից գազի գնումը». Էրդողան

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալը կարճ ժամանակում կհասնի 100 մլրդ դոլարի, եթե հաջողվի ճիշտ և վճռականորեն աջակցել այդ իմպուլսին: Այս մասին Նյու Յորքում ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հայտնել Է Անկարայի պատրաստակամությունը՝ համագործակցել ԱՄՆ-ից տարածաշրջանի երկրներ մատակարարումների հարցում։

«Մենք ցանկանում ենք առաջիկա ժամանակահատվածում ավելացնել ԱՄՆ-ից գազի գնումն՝ ավելի շահավետ պայմաններով։ Մենք պատրաստ ենք համագործակցել տարածաշրջանի երկրներ ամերիկյան սեղմված գազի մատակարարումների հարցում»,- ասել է նա։