Միջազգային

«Մենք չենք հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխությունը». Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք հանդուրժելու տարածաշրջանի սահմանների փոփոխություններ։ Մենք Ադրբեջանին և Հայաստանին խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով»,- այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող զարգացումներին՝ գեներալ-մայոր Բաղերին նաև հավելել է. «Մենք չենք սանձազերծում հակամարտություններ և պատերազմներ, բայց չենք լռում, երբ դրանք սկսվում են»։