Միջազգային

Գերմանիայում խուզարկել են ռուս օլիգարխ Ալիշեր Ուսմանովի վիլլաները

Գերմանիայում լայնածավալ խուզարկություններ են իրականացվել եմ ԵՄ սեւ ցուցակում գտնվող ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովի նկատմամբ: 

Սեպտեմբերի 21-ին խուզարկության գործողությանը մասնակցել են քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության (BKA) և Մյունխենի դատախազության շուրջ 250 աշխատակիցներ: Կասկածյալներն են ՌԴ քաղաքացի և ևս չորս մարդ։ Խոսքը արտաքին տնտեսական գործունեության մասին օրենքը խախտելու նախնական կասկածների մասին է։ Այդ մասին հայտնել են մյունխենյան քննիչները՝ մամուլի ասուլիսի ժամանակ: