Միջազգային

Ֆինլանդիան պատրաստվում է փակել սահմանները ՌԴ քաղաքացիների համար

«Ֆինլանդիան պատրաստվում է Ռուսաստանի քաղաքացիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք մտցնել»։ Այս մասին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։

Նա նշել է, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հելսինկին որոշել է սկսել ազգային որոշման նախապատրաստումը, թե ինչպես կարող է սահմանափակել կամ ամբողջությամբ կանխել «զբոսաշրջային այս հոսքը»։

ԱԳ նախարարը նաև նշել է, որ աշխատանքներն արդեն սկսվել են, այն իրականացնում են տարբեր նախարարությունների փորձագետներ՝ ԱԳՆ ղեկավարությամբ։

«Ֆինլանդիան չի ցանկանում լինել տարանցիկ երկիր, նույնիսկ այլ երկրների կողմից տրված շենգենյան վիզա ունեցող ռուսների համար, և այժմ մենք ցանկանում ենք այդ երթևեկությունը վերցնել վերահսկողության տակ», - եզրափակել է նախարարը: