Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2022

USD405.29

EUR395.21

RUB6.11

Երևան 19 ℃

Рус Eng

«Եթե ​​Հայաստանն ուզում է մեզ մեղադրել իր տարածք մուտք գործելու մեջ, դրա համար հիմքեր չունի»․ Ալիև

Միջազգային

21 Սեպտեմբերի, 19:22

Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրերի լեզվով խոսել, Հայաստանն այս առումով պետք է լավ մտածի։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Հայերը չպետք է հույսը դնեն որևէ մեկի վրա։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել՝ ոչ մեկի կոչը, հեռախոսազանգը կամ հայտարարությունը։ 

Ալիևը նշել է, որ թեև սահմանազատման գործընթացն սկսվել է, սակայն առարկայական բանակցություններ չկան։

«Եթե ​​Հայաստանն ուզում է մեզ մեղադրել իր տարածք մուտք գործելու մեջ, դրա համար հիմքեր չունի։Մռավ սարից մինչև Արաքս գետ մենք շահեկան դիրքում ենք ադրբեջանա-հայկական սահմանին»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ սահմանի երկայնքով իրենց դիրքերը թույլ են տալիս կանխատեսել հայկական ցանկացած գործողություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության