Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը
Միջազգային
21 Սեպտեմբերի 2022, 16:40
Իրանում հինգերորդ գիշերը շարունակվել են բողոքի ցույցերը, որոնք սկսվել են 22-ամյա ուսանողուհի Մախսի Ամինի մահվանից հետո, որը ձերբակալվել էր բարքերի ոստիկանության կողմից:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ամբոխը ցրելու համար, հայտնում են պաշտոնական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ մեկ ոստիկան է սպանվել, իսկ չորսը վիրավորվել են երկրի հարավում գտնվող Շիրազ քաղաքում տեղի ունեցած կատաղի բախումների հետեւանքով:
Ցուցարարները շրջափակել են փողոցները, ուժայինների վրա քարեր նետել, հրկիզել ոստիկանական մեքենաներն ու աղբամանները և հակակառավարական կարգախոսներ վանկարկել։
Հետևեք մեզ Telegram-ում