Թուրքիայում ռուսական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր և վիրավորներ
Միջազգային
21 Սեպտեմբերի 2022, 23:25Թուրքիայի Դենիզլի քաղաքում ռուսական ուղղաթիռ է կործանվել, որը ներգրավվել էր Մարմարիսում բռնկված հրդեհը մարելու աշխատանքների նպատակով։ Դեպքի վայրից արված լուսանկարներում պատկերված է Vladivostok Avia գրությունը։
Թուրքիայի ՆԳՆ-ն մանրամասնել է, որ ինքնաթիռում ՌԴ երկու քաղաքացի է եղել։ Ավելի ուշ Թուրքիայում ՌԴ դեսպանատունը հաստատել է տեղեկությունը, որ երկրի հարավ-արևմուտքում հրշեջ ուղղաթիռի կործանման հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել։
«Ցավով տեղեկացնում ենք, որ Դենիզլի նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են ՌԴ երկու քաղաքացիներ՝ ինժեներ Ալեքսանդր Յակովլևը և տեխնիկ Ալեքսեյ Վոլկովը, ևս երեք ՌԴ քաղաքացիներ վիրավորվել են՝ օդաչու Իլյա Իվեսենկոն, 2-րդ օդաչու Եգոր Տուրկովը և տեխնիկը։ Գեորգի Օնուչին»,- հայտնել են դեսպանատնից։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն