Միջազգային

Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել

ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հատուկ գործողության հիմնական նպատակները մնում են անփոփոխ, ԼԺՀ-ն ամբողջությամբ ազատագրվել է, ԴԺՀ-ն՝ մասնակի․ «Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը: