Միջազգային

Սա բլեֆ չէ․ Պուտինը հայտարարել է ՌԴ–ն պաշտպանելու համար բոլոր հասանելի միջոցներն օգտագործելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայարարել է, թե ՌԴ–ն օգտագործելու է բոլոր հասանելի միջոցներն՝ իրեն պաշտպանելու համար․ «Եւ սա բլեֆ չէ»,– շեշտել է նա։

Ըստ ՌԴ նախագահի․ «Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար»: