Միջազգային

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարված իրավիճակը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը», հայտնում է Պետքարտուղարությունը

Նշվում է, որ Բլինքենը հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ խթանելու երկու երկրների միջև երկխոսությունը և հասնելու երկարաժամկետ քաղաքական կարգավորման։