Միջազգային

Վրաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության կարևորությունը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Այս համատեքստում կողմերը նշել են Ղարիբաշվիլիի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, երբ անցյալ տարվա հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ զինծառայողներ Ադրբեջանի կողմից հանձնվեցին Հայաստանին: Հայկական կողմն, իր հերթին, Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է հանձնել ականապատ դաշտերի քարտեզները:

Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։