Միջազգային

Էրդողանը մտադիր է այցելել Իսրայել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում հրեական համայնքի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտնել է, որ մտադիր է այցելել Իսրայել։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Հրեական հեռագրական գործակալությունը։

Թուրք գործչի այցի ամսաթվի մասին չի հաղորդվում։ Միևնույն ժամանակ սպասվում է, որ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում այս շաբաթ կհանդիպի Էրդողանի հետ։