Միջազգային

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունն այսօր կժամանի Հայաստան։ Զասը Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-25-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը։

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին հանձնարարվել է ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության: