Միջազգային

Ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից մինչև 5 մլրդ դոլարի ներդրումների ներհոսքի համար, հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ Երևանում ելույթ ունենալով ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և նոր ներդրումների ներհոսքի համար:

«Մեր գնահատականներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար»,- ասել է Օվերչուկը։ 

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատկերացում ունի, թե ինչ նախագծեր կարող են լինել․ «Մենք երկար ժամանակ դրանք քննարկում ենք դրանք»։