Միջազգային

Պուտինը դիմել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ռուս-հայկական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով: Ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը տեղի է ունենում երկուշաբթի՝ Երևանում: 

«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը դուրս են բերվել բարձր դաշնակցային մակարդակի»,-ասված է Պուտինի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Երևան է ժամանել՝ մասնակցելու ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովին, որի նպատակն է զարգացնել երկու երկրների համագործակցությունը։

«Մենք լուծելու ենք կոնկրետ տնտեսական խնդիրներ, այլ ոչ թե լավ բառեր արտասանելու», - ասել է Օվերչուկը։