Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել է Իլհամ Ալիևին

Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ ԱՄՆ պետդեպի տարածած տեղեկատվության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը: Նա նախագահ Ալիևին հորդորել է հավատարիմ մնալ հրադադարին, կասեցնել ռազմական ընթացքը և աշխատել առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: