Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կքննարկվի Իրանի խորհրդարանի արտահերթ նիստում
Միջազգային
19 Սեպտեմբերի 2022, 19:41Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կքննարկվի Իրանի խորհրդարանի արտահերթ նիստում։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն։ Նա տեղեկացրել է, որ չորեքշաբթի հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերով կարևոր և արտահերթ նիստ է տեղի ունենալու։
Վահիդ Ջալալզադեի խոսքով՝ իրենք լրջորեն մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով։ «Մենք այդ հարցը քննարկել ենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք խնդրում ենք երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին և ԱԳՆ-ին՝ լրջորեն մոտենալ այդ հարցերին»,-ասել է իրանցի գործիչը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն