Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD404.94

EUR384.47

RUB6.42

Երևան 18 ℃

Рус Eng

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փելոսի հայաստանյան այցին

Միջազգային

18 Սեպտեմբերի, 16:34

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայաստանյան այցի ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Նենսի Փելոսիի հնչեցրած մտքերին. «Նենսի Փելոսիի հայտարարությունը, որը «խեղաթյուրում է իրավիճակը տարածաշրջանում, խորապես ցավալի է»։

Անընդունելի են Փելոսիի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն և անարդար մեղադրանքները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ՝ մանրամասնելով՝ «Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, և նրա պատվիրակության կազմում Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը դրա ուղղակի վկայությունն է։

Քանի որ մոտենում են ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, թվում է, թե Փելոսին օգտագործում է այցը ԱՄՆ-ում հայկական լոբբիստական ​​շրջանակների աջակցությունը հավաքելու իր ներքաղաքական օրակարգի համար:

Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ոչ թե ծառայում են տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ ընդհակառակը, լարվածության սրմանը»։

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության