Միջազգային

Ղազախստանի խորհրդարանն ընդունել է նախագահի 7-ամյա ժամկետի մասին փոփոխությունները

Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում պատգամավորները միանգամից երկու ընթերցմամբ ընդունել են «Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Դրան միաձայն կողմ են քվեարկել նիստին ներկա բոլոր 50 սենատորները և մաժլիսի 99 պատգամավորները։ Փաթեթում տեղ են գտել 7-ամյա նախագահական ժամկետի մասին ուղղումները՝ առանց վերընտրվելու հետագա իրավունքի, ինչպես նաև երկրի մայրաքաղաքը Նուր-Սուլթանից կրկին Աստանա վերանվանելու մասին: