Միջազգային

Հանդիպել են Չինաստանի ու Իրանի նախագահները

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպել են Սամարղանդում: Հանդիպմանը Ցզինպինը շնորհավորել է Իբրահիմ Ռաիսիին այն կապակցությամբ, որ Իրանը դարձել Է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ:

Նա ընդգծել է, որ այդ կազմակերպության շրջանակներում կձգտի ուժեղացնել համակարգումն ու համագործակցությունն Իրանի հետ։ Սի Ցզինպինը նաև նշել է, որ Չինաստանն աջակցում է Իրանին՝ երկրի ինքնիշխանության պաշտպանության հարցում:

Նա ասել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Իրանի հետ, որպեսզի պահպանեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները և զարգացող երկրների ընդհանուր շահերը: