Միջազգային

Հայտնի են Շվեդիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ վարչապետը հրաժարական կտա

Շվեդիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն՝ պահպանողական ընդդիմությունը փոքր առավելությամբ հաղթանակ է տարել։ Շվեդիայի վարչապետ, Սոցիալ-դեմոկրատ Մագդալենա Անդերսոնը ընդունել է պարտությունը։

Նա հայտարարել է հրաժարական տալու մասին․ «Կարծես չորս աջ կուսակցություններ, հազիվ հավաքել են ձայների 50%-ը ընտրություններում, և նրանք մեկ կամ երկու մանդատի առավելություն ունեն: Դա չնչին մեծամասնություն է, բայց դա մեծամասնություն է, դրա համար էլ վաղը ես հրաժարական կտամ կառավարության ղեկավարի պաշտոնից։ Գործընթացի շարունակման պատասխանատվությունը կրելու են խորհրդարանի խոսնակը և խորհրդարանը»։  

Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը՝ Մագդալենա Անդերսոնը, ստացել է ամենից շատ՝ 30 տոկոսից քիչ ավելի ձայն։ Բայց նրա գլխավորած ձախ կենտրոնամետ դաշինքը զիջել է աջ պահպանողական ընդդիմության երեք աթոռներին։