Էրդողանը Երևանին կոչ է արել դուրս գալ սխալ ուղուց
Միջազգային
15 Սեպտեմբերի 2022, 12:54Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել դուրս գալ լարվածության սխալ ուղուց և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության վրա: Չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Անկարայում՝ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ հայկական կողմը իր ժամանակն ու էներգիան կծախսի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար: Նրա խոսքով՝ Երևանը չի կատարում ստորագրված համաձայնագրերի պայմանները՝ ագրեսիվ դիրքորոշում ցուցաբերելով։ «Նման կուրսի հետևանքները հայկական կողմի համար անխուսափելի են»,- ընդգծել է Էրդողանը։
«Հայաստանը չի կատարում պայմանավորվածությունները։ Երևանը պետք է շեղվի այդ սխալ ճանապարհից։ Հարավային Կովկասի վերջին իրադարձությունների ֆոնին կրկին սա բարձրաձայն հայտարարում եմ ողջ աշխարհին»,- ընդգծել է Էրդողանը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն