Միջազգային

«Հայաստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին մոտ ապագայում խոսք լինել չի կարող». շտաբի պետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մոտ ապագայում Հայաստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա»,- հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ ՀԱՊԿ խաղաղապահների՝ սահման ուղարկելու մտադրության մասին հարցի առնչությամբ Սիդորովը կոչ է արել «առաջ չընկնել»:

«Սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում ևս, խոսք չի գնում»,-հայտարարել է Սիդորովը։

Անատոլի Սիդորովը նաև հույս է հայտնել, որ գործընթացները կընթանան խաղաղ ճանապարհով, և խնդիրը կլուծվի առանց ՀԱՊԿ ուժերի և զենքի կիրառման: