Միջազգային

Միրզիևը և Սի Ցզինպինը 15 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում 15 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել։ Այդ մասին հաղորդում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Պետությունների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որում ամրագրված են հիմնական պայմանավորվածությունները և արտացոլվել է երկու երկրների համակողմանի ռազմավարական գործընկերության հեռանկարների գնահատումը։ Այցի շրջանակներում բարձր մակարդակով ստորագրվել է 15 փաստաթուղթ։ Ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ և ստորագրվել են 15 մլրդ դոլար արժողությամբ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության համաձայնագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։