Միջազգային

Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ։

Ալիևն, ի պատասխան, նշել է, որ այդ լայնածավալ սադրանքը կատարվել է հայկական կողմից և ընդգծել, որ դրա ողջ պատասխանատվությունն ընկած է անմիջապես Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության վրա: