Միջազգային

Բայդենը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում նախատեսում է առաջադրել Լին Թրեյսիի թեկնածությունը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը պատմության մեջ առաջին անգամ կարող է ղեկավարել կին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում նախատեսում է առաջադրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ 

Թրեյսին 2014-2017 թվականներին արդեն աշխատել է Մոսկվայում՝ որպես փոխդեսպան։ 2019թ. փետրվարի 19-ին Լին Թրեյսին ստանձնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը: Բայդենի վարչակազմը հուսով է, որ Թրեյսին արագ կփոխարինի Ջոն Սալիվանին։ 

Թրեյսիի ժամանման և առաջադրման ժամկետները կախված կլինեն նրանից, թե Ռուսաստանը կհամաձայնի՞ նրան ընդունել որպես դեսպան՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հսկայական լարվածության պահին, քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է: