Միջազգային

Հանդիպել են Չինաստանի ու Ղազախստանի նախագահները

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համաճարակի սկսվելուց ի վեր իր առաջին արտասահմանյան այցն է կատարել Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Չինաստանը մտադիր է վճռականորեն աջակցել Ղազախստանին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության ու բարեփոխումների հարցերում։