Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD406.15

EUR386.47

RUB6.43

Երևան 24 ℃

Рус Eng

Վրաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Միջազգային

14 Սեպտեմբերի, 22:31

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, և հակամարտությունն արագ կլուծվի։

«Մենք մեծ մտահոգությամբ հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում հարևան երկրներում: Հայաստանը և Ադրբեջանը երկուսն էլ մեր բարեկամ երկրներն են և այն, ինչ տեղի է ունենում այդ երկրներում, իհարկե, մեզ համար ընդունելի չէ», - չորեքշաբթի օրը Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ղարիբաշվիլին։

Նա ևս մեկ անգամ հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում միջնորդ հանդիսանալ կողմերի միջև բանակցություններում։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»