Տաջիկստանը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Միջազգային
14 Սեպտեմբերի 2022, 10:44Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստում, կոչ է արել դիվանագիտական միջոցներով շուտափույթ կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
Նշվում է, որ վարչապետը հանդիպմանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։ Ռասուլզոդան հայտնել է տաջիկական կողմի մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սրման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ այժմ «կարևոր է կանխել իրավիճակի հետագա սրումը և խնդիրների լուծման ուղիները հնարավորինս արագ քաղաքական ու դիվանագիտական հուն վերադարձնել»։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն