Միջազգային

Ուկրաինան արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածությանը: 

«Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կոչ ենք անում կողմերին գնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Նիկոլենկոն «ՌԲԿ-Ուկրաինա»ի հետ զրույցում: