Միջազգային

Վրաստանը անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական լարվածությանը

«Ըստ առկա տվյալների՝ կան զոհեր և վիրավորներ։ Կողմերը պետք է անցնեն բանակցությունների ռեժիմ և թույլ չտան հետագա սրացում։ Իրավիճակի սրումը շատ բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա։ Լարվածության կանխմանն ու երկխոսության վերսկսմանն ուղղված միջազգային հանրության համատեղ ջանքերը հատկապես կարևոր են։ Վրաստանը պատրաստ է շարունակել ակտիվ մասնակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը, այդ թվում՝ պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար»,-հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ում։