Միջազգային

Դժվար է գերագնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեսկալացիայի ուղղությամբ Պուտինի ջանքերը. Դմիտրի Պեսկով

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերը դժվար է գերագնահատել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է՝ իրավիճակը թուլացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դժվար է գերագնահատել ՌԴ-ի, անձամբ՝ Պուտինի դերը։ Բնականաբար, նախագահը բոլոր ջանքերը գործադրում է՝ սահմանին լարվածության թուլացմանը նպաստելու համար. այդ ջանքերը շարունակվում են»,- ասել է Պեսկովը։

Ընդ որում, նա չի մեկնաբանել Մոսկվայի մտադրությունները՝ կապված Երեւանի՝ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմելու հետ։ «Ավելին հիմա չէի ուզենա ասել, աշխատանք է տարվում, տարբեր համաձայնեցումներ են կատարվում, չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել՝ մինչև համաձայնեցման գործընթացը ավարտվի»,-նշել է Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը։